ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Հայաստանը ներկայացնող ոչ մի խաղարկային ֆիլմ Ա կարգի միջազգային կինոփառատոներում չի ստացել գոնե մեկ մրցանակ

Հայաստանը ներկայացնող ոչ մի խաղարկային ֆիլմ Ա կարգի միջազգային կինոփառատոներում չի ստացել գոնե մեկ մրցանակ
11.07.2023 | 16:39

Թինաթին Քաջրիշվիլիի «Քաղաքացի Սուրբը» ֆիլմը I Citizen Saint dir.Tinatin Kajrishvili | Կարլովի Վարիի կինոփառատոնում արժանացել է Էկումենիկ ժյուրիի մրցանակին և գրավել է FIPRESCI-ի քննադատների վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը։

«Քաղաքացի Սուրբը» Վրաստանի, Բուլղարիայի և Ֆրանսիայի համատեղ արտադրանք է՝ ստեղծված Վրաստանի ազգային կինոկենտրոնի և Եվրիմաժի աջակցությամբ։

Հայտնի է, որ ես Վրացական կինոյի մեծ համակիր եմ, այն ամենը, ինչ անում են վրացի կոլեգաները կինոյի կառավարման մասով, ուղղակի քրիստոմատիական դասընթաց է որոշ հետամնաց երկրների կինոյի չոբան կառավարիչների համար, որոնց գոմ մաքրել անգամ չի կարելի վստահել, ուր մնաց մոտ թողնել կինոյի կառավարմանը։

Նշեմ, որ այս տարի Վրաստանը 4 ֆիլմ ուներ Կարլովի Վարիի տարբեր ծրագրերում և Թինաթիի «Քաղաքացի Սուրբը» ֆիլմի մրցանակը ընդամենը մեկն է այն մի քանի տասնյակ մրցանակներից, որ Վրաստանը անկախացումից հետո ստացել է Ա կարգի միջազգային կինոփառատոներում։

Հայ հանրությանը և հատուկ հայ կինոյի հերը անիծող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հիշեցնեմ, որ Հայաստանը ներկայացնող ոչ մի խաղարկային ֆիլմ 21-րդ դարում Ա կարգի միջազգային կինոփառատոների մրցույթներում չի ստացել գոնե ՄԵԿ մրցանակ։

Լուսանկարում․ «Քաղաքացի Սուրբը» ֆիլմի մեծարման երեկոն Կարլովի Վարի կինոփառատոնի մեծ կինոդահլիճում, ճակատագրի հեգնանքով, այն օրը, երբ հայ բազմությունը բռնաբարում էր կինոյի ավանդույթները՝ կինոփառատոն բացելով մարզասրահում։

Հովհաննես Գալստյան

Դիտվել է՝ 4651

Մեկնաբանություններ